ՆԱՏՕ-ն կուժեղացնի իր հսկողությունը Իրանի նկատմամբ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն որոշում է ընդունել Իրանի գործունեության նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու մասին` կապված նրա` միջուկային ծրագիրը շարունակելու եւ երկրի ռազմական պոտենցիալն ընդլայնելու որոշման հետ: Ու թեեւ ՆԱՏՕ-ն առանձնակի հետաքրքրություն չի արտահայտել իրանական հակամարտության ռազմական լուծման ծրագրերի նկատմամբ, Դաշինքը ձեռնամուխ է եղել «միջուկային կառույցների եւ օբյեկտների շինարարության վրա օպերացիայի ազդեցության» քննարկմանը:



«Իրանի հրթիռները հիմա արդեն կարող են հասնել Իսրայել, սակայն Իսլամական Հանրապետությունն առաջվա պես մտադիր է զարգացնել իր հեռահարությունը: Մենք գտնում ենք, որ մոտ ապագայում միջուկային զրահագլխիկներով իրանական հրթիռները կկարողանան թռչելով հասնել մինչեւ Եվրոպա»,- հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, հաղորդում է MIGnews-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---