Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել արտասահմանցի հայ գործարարների դերը 5 սեպտեմբերի 2009 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանըհանդիպումէունեցել ռուսաստանաբնակ մի խումբհայտնի հայ գործարարների հետ: Նշելով, որ նման ձեւաչափովվերջին հանդիպումից հետո շուրջմեկտարի է անցել, նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ ժամանակը հնարավորություն է տալիս խոսելու ձեռք բերված պայմանավորվածությունների ու դրանց իրականացման ընթացքի մասին: Ըստ երկրի ղեկավարի, չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգմաժամի հարուցած դժվարություններին, տարբեր ծրագրեր իրականացվել եւ իրականացվում են: Նախագահ Սարգսյանըբարձրէգնահատել արտերկրում բնակվողհայգործարարների դերը ինչպես մերերկրիու ժողովրդի հեղինակության եւ ճանաչելիության բարձրացման, այնպես էլ հայապահպանության ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Հանրապետության նախագահը ողջունել է հանդիպմանը մասնակից հայ գործարարների մշտական պատրաստակամությունը ներդրումային տարբեր ծրագրերի միջոցով իրենց նպաստը բերելու Հայաստանի տնտեսական առաջընթացին ու զարգացմանը: Սերժ Սարգսյանընման պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը պայմանավորել է նաեւ այն հանգամանքով, որ տեղի են ունենում մեր երկրի ու ժողովրդի կյանքին առնչվող կարեւորագույն իրադարձություններ եւ գործարարներին տեղեկացրել է արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին: Հանդիպմանը քննարկվելեն նաեւ Սփյուռքի, մասնավորապես` ռուսահայության ներուժի առավել արդյունավետ համադրման եւ օգտագործման հնարավորություններին, գործող կազմակերպությունների աշխատանքի ակտիվացման հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |