Լրացավ «One Gallery» պատկերասրահի գործունեության մեկ տարին

PanARMENIAN.Net - Լրացավ «One Gallery» պատկերասրահի գործունեության մեկ տարին: Առաջին տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 5-ին պատկերասրահում բացվել է շուրջ 20 հայ ժամանակակից աբստրակցիոնիստ նկարիչների ու քանդակագործների ցուցահանդեսը:



«Մասնակիցներ ընտրելիս որոշվեց ներկայացնել Հայաստանում ապրող եւ ստեղծագործող նկարիչներին, որոնց անունները հայտնի են Հայաստանի սահմաններից դուրս»,-ասել է պատկերասրահի տիրուհին` Արմինե Անտիկյանը:



Նա նաեւ հավելել է, որ գոյության մեկ տարում մեծ աշխատանք է կատարվել: Կազմակերպվել է 15 ցուցահանդես, հանդիպումներ արվեստագետների հետ` Արվեստագետների միջազգային ասոցիացիայի հայկական ներկայացուցչության հետ համատեղ, անց են կացվել ցուցահանդեսներ ու համերգներ ՀՀ Ազգային ժողովի այգում:



Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, ապա Ա.Անտիկյանը նշել է, որ նախատեսվում է համագործակցություն սկսել թուրքական պատկերասրահի հետ եւ Արտո Թունջբոյաջյանի հետ համատեղ հիմնել Տարածաշրջանային մշակութային կենտրոն: Կենտրոնը պարբերաբար կհավաքի արվեստի գործիչներին Հայաստանի գյուղերից մեկում, ինչը կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---