ՄԱԳԱՏԷ-ի Խորհրդի Նստաշրջանը կանցնի Վիեննայում

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի Խորհրդի Նստաշրջանը կսկսի իր աշխատանքը երկուշաբթի Վիենայի միջազգային կենտրոնում, հայտնեց ՄԱԳԱՏԷ-ի մամլո ծառայությունը: Գլխավոր բանավեճը կծավալվի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Մուհամմեդ էլ-Բարդվեի զեկույցների շուրջ` Սիրիայում իրանական ատոմային ծրագրի եւ համաձայնության երաշխիքների իրագործման ատոմային զենքի չտարածման պայմանագրի վերաբերյալ: Այս գաղտնի փաստաթղթերը տարածվել էին մեկ շաբաթ առաջ գործակալության Խորհրդի ղեկավարների միջեւ:



35 պետությունների ներկայացուցիչները մասնավորապես կքննարկեն բյուջետային, ատոմային անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության, նաեւ գործակալության գործունեության նախագծերը կապված նորագույն գիտական մշակումների, տեխնոլոգիաների եւ դրանց օգտագործման եղանակների հետ:



Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net - ի թղթակցին Հայաստանի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարության հասարակության կապերի վարչությունում, հայկական պատգամավորությունը նախարար Արմեն Մովսիսյանի ղեկավարությամբ եւ փոխնախարար Արեգ Գալստյանի հետ կմասնակցեն ՄԱԳԱՏԷ -ի 53-ամյակի հոբելյանական արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 14-16 Վիեննայում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---