Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ համանախագահն ամենայն հավանականությամբ լինելու է Գրիգորի Կարասինը 8 սեպտեմբերի 2009 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնին ամենայն հավանականությամբ նշանակվելու է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել ՌԴ կառավարությանը կից աղբյուրից: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով նոր միջնորդի նշանակումը հնարավոր է մի քանի օրվա ընթացքում: «Գրիգորի Կարասինի պես «ծանրաքաշի» նշանակումն անկասկած ղարաբաղյան հակամարտության կարգավորումը որակապես նոր մակարդակի վրա կդնի, թույլ կտա խուսափել հապշտապ որոշումներից ու առավել եւս հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումից»,- նշել է աղբյուրը:Դրա հետ մեկտեղ Մոսկվայում գտնում են, որ Կարասինի հավանական նշանակումը կապված է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |