Երեւանի համագործակցությունը քույր քաղաքների հետ կխորանա 8 սեպտեմբերի 2009 - 22:56 AMT PanARMENIAN.Net - «Ավելի կոնկրետ, գործնական քայլեր է հարկավոր ձեռնարկել Երեւանի եւ նրա քույր քաղաքների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ»,- նշել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետությանդեսպան Տոդոր Ստայկովի հետ հանդիպման ժամանակ: Դեսպան Ստայկովը բարձր է գնահատել քայլերը, որոնք ձեռնարկում են քաղաքային իշխանությունները մայրաքաղաքը բնակչության համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Նա նշել է, որ Երեւանն ու Սոֆիան համագործակցելու մեծ հնարավորություն ունեն ինչպես երկու մայրաքաղաքների կառավարման փորձի փոխանակման, այնպես էլ կոմունալ տնտեսության, բնապահպանական, տրանսպորտի, մշակութային եւ այլ ոլորտներում: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նշելով երկու մայրաքաղաքների միջեւ կապերն ընդլայնելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը, ընդգծել է, որ պատրաստ է նպաստելու ցանկացած ծրագրի, որն օգուտ կբերի Երեւանին ու երեւանցիներին, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |