Կալկաթայի հայ համայնքում տեղի է ունեցել Մայր Թերեզայի հիշատակին նվիրված միջոցառում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին գթության քույր` Մայր Թերեզայի մահվան հիշատակի 12-րդ տարելիցին Կալկաթայում գտնվորղ նրա տուն-թանգարանում, որտեղ գտնվում է նաեւ նրա գերեզմանը, կազմակերպվել էր «Մարդկության խաղաղոււթյանը նվիրված» միջհարանվանական աղոթք, որին ներկա էին Կալկաթայի բոլոր կրոնական կազմակերպությունների եւ համայնքների առաջնորդներն ու ներկայացուցիչները:



Արարողությանը հրավիրված էր նաեւ հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ` հոգեշնորհ Հայր Խորեն Հովհաննիսյանը` ընկերակցությամբ ճեմարանի վարչական տնօրեն` արժանապատիվ Տ. Ավետիս քհն. Համբարձումյանի:



Արարողության ընթացքում հոգեշնորհ Հայր Սուրբը ելույթով հանդես եկավ` աղոթելով աշխարհի խաղաղության եւ Մայր Թերեզայի հոգու հանգստության համար` իր խոսքում նշելով. «Վստահաբար այս պահին որբեւայրիների եւ աղքատների գթության քույր` Մայր Թերեզան, իր քաղցր հայացքով մեզ է նայում երկնքից եւ հանուն աշխարհի խաղաղության, ուզում է, որ մարդիկ սիրեն եւ հարգեն միմյանց»,-ասել է Խորեն Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---