ՀՀ նախագահը մտադիր է լսել Սփյուռքի կարծիքը հայ - թուրքական արձանագրությունների վերաբերյալ24 սեպտեմբերի 2009 - 22:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պետության եւ եկեղեցու միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գարծընթացը:Նախագահի խոսքերով` երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը թեւակոխել է հասարակական-քաղաքական քննարկումների փուլ: Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ տվյալ քննարկումները չափազանց դրական գործոն են հանդիսանում: «Անկախ այն բանից կստորագրվեն հայ - թուրքական արձանագրությունները, թե ոչ, դրանք լավ հարթակ են մեր հարաբերությունների եւ խնդիրների մասին խոսելու համար: Իհարկե, դրանցում կան հուզական երեւույթներ ու տարրեր եւ այլ կերպ լինել չի էլ կարող, քանի որ մեր ժողովրդի մի հսկայական հատված հանդիսանում է ցեղասպանության ենթարկված մարդկանց սերունդ: Բացի այդ, սահմանից այն կողմ մեր սրբություններն են, մեր եկեղեցիներն են, մեր Մայրաքաղաքն է, իսկ շատ շատերի` նաեւ պապենական տների մնացորդները», - ասաց պետության ղեկավարը: Սերժ Սարգսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ից մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսելու Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ` լսելու Սփյուռքի կարծիքը հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Իր հերթին Գարեգին Բ-ն ողջունել է նախագահի նախաձեռնությունը եւ հայտարարել, որ Սփյուռքը հանդիսանում է հայ ժողովրդի ամենակարեւոր եւ անբաժանելի մասը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |