Fibernet Communications ընկերությունը իջեցնում է մեծածախ ինտերնետի գները 12-30%25 սեպտեմբերի 2009 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Fibernet Communications հեռահաղորդակցության հայկական ընկերությունը հայտարարեց մեծածախ ինտերնետի գների իջեցման մասին: Միջինում այդ ծառայության արժեքը ինտերնետ պրովայդերների համար իջավ 21%-ով, սակայն կախված ձեռքբերվող թրաֆiկի ծավալից, գործում են տարբերակված սակագներ`12 մինչեւ 30%:Fibernet Communications ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը ընդգծում է, որ ընկերության կողմից իրականացվող գնային քաղաքականությունը ուղղված է Հայաստանի բնակչության ինտերնետացմանը եւ ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրության ավելացմանը: «Այսօր երկրում նկատվում են բնակչության ակտիվ ինտերնետացման միտումներ: Եւ իրականացնելով ճկուն գնային քաղաքականություն, մեր ընկերությունը ներդրում է անում այդ ընդհանուր գործի մեջ: Ես կարծում եմ, որ իջեցնելով ինտերնետի գները հայկական պրովայդերների համար Fibernet Communications ընկերությունը այդպիսով աջակցում է գների իջեցմանը նաեւ վերջնական սպառողի համար եւ հետեւաբար հետագա սպառողների շուկայի ընդլայնմանը: Այս ամենն իր հերթին, պետք է Հայաստանում ավելի մեծ հետաքրքրություն առաջացնի ինտերնետի նկատմամբ եւ հետագա ՏՏ ոլորտի զարգացման հանդեպ ընդհանրապես»,-նշում է Արմեն Խաչատրյանը: Նրա կարծիքով, ճկունությունը եւ պահանջարկին եւ շուկայի իրավիճակին ժամանակին արձագանքելու ունակությունը`բիզնեսի հաջողության գրավականն է: Fibernet Communications` Հայաստանի երկրորդ հեռահաղորդակցային ընկերությունն է, որը ելք ունի դեպի միջազգային կապի կանալներ, ստեղծվել է 2006 թ-ին: Ընկերությունը ունի սեփական ժամանակակից հեռահաղորդակցության ցանց եւ առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ` առանձնացված միջազգային կանալ, տվյալների տարանցիկ փոխանցում, միջազգային կանալների վարձույթ, ինտերնետային հնարավորություն, վիրտուալ ներկայության կետեր, collocation: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |