Սփյուռքը ոչ մի առնչություն չունի հայ-թուրքական սահմանի բացման հետ 8 հոկտեմբերի 2009 - 17:17 AMT PanARMENIAN.Net - «Ցավալի է տեսնել, որ Հայաստանի նախագահն օտարերկրյա ոստիկանությանը խնդրում է պաշտպանել իրեն իր իսկ հայրենակիցներից»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության ժամանակ հայկական համայնքների բողոքի ցույցերը հայ-թուրքական Արձանագրությունների առաջիկա ստորագրման դեմ: Նրա խոսքով, հայկական իշխանությունները պետք է Սփյուռքի կարծիքի հետ հաշվի նստեն Հայոց ցեղասպանության հարցում, սակայն հայկական համայնքների ներկայացուցիչներն իրավունք չունեն Հայաստանի նախագահից որեւէ գործողություներ պահանջել հայ-թուրքական հարաբերությունների կամ երկրների միջեւ սահմանի բացման հարցում, քանի որ այդ հարցը պետք է լուծի ինքը` Հայաստանը:Արզումանյանը նաեւ նշել է, որ Սերժ Սարգսյանը կանի ամեն ինչ, որպեսզի չզրկվի նախագահական աթոռից` ներառյալ հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը, եթե անգամ դա հակասի պետության շահերին: «Իր նախագահության առաջին իսկ օրվանից Սերժ Սարգսյանը սկսեց մի գործընթաց, որը բարենպաստ չի Հայաստանի համար»,- նշել է Արզումանյանը: Նա նաեւ վստահորեն հայտնել է, որ ՀՀ նախագահն իր պաշտոնը կլքի նախքան իր նախագահական ժամկետի ավարտը: Մեկնաբանելով ՀՅ Դաշնակցության` ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին ուղղված հրաժարական տալու պահանջը, Արզումանյանն ասել է, որ Նալբանդյանի փոխարեն կարող էր լինել ցանկացած այլ նախարար: «Նույն հաջողությամբ կարելի է պահանջել գյուղատնտեսության նախարարի հրաժարականը»,- նկատել է նա: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |