Ցյուրիխում ստորագրվել են Հայ-թուրքական արձանագրությունները

PanARMENIAN.Net - Այսօր Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավուդօղլուն ստորագրել են օգոստոսի 31-ին նախաստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:



Ինչպես Ցյուրիխից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ցյուրիխի համալսարանում: Արձանագրությունները ստորագրվել են Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Միշել Քալմի Ռեյի ներկայությամբ: Շվեյցարիան հանդես է գալիս որպես միջնորդ երկիր Հայաստանի ու Թուրքիայի միջեւ:



Ստորագրմանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Բերնար Քուշներն ու Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:



Արձանագրությունները ստորագրվել են Շվեյցարիայում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպաններ Շառլ Ազնավուրի եւ Օգուզ Դեմիրալփի ներկայությամբ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---