Երեւանում տեղի է ունեցել «Ռուսները Հայաստանի պատմության մեջ» գրքի շնորհանդեսը19 հոկտեմբերի 2009 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Երեւանի «Մոսկվայի տուն» մշակութային գործարարական կենտրոնում տեղի է ունեցել «Ռուսները Հայաստանի պատմության մեջ» գրքի շնորհանդեսը, որտեղ ամփոփվել են հայ-ռուսական կապերի պատմության, Հայաստանի տարածքում ռուսական բնակավայրերի ձեւավորման, ռուս համայնքի ներկա վիճակի եւ հանրապետությունում նրա դերակատարության մասին նյութերը: Գրքում բերված տվյալները հիմնված են ՀՀ Կենտրոնական արխիվի, ՀՀ Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի, Հայաստանի ազգային գրադարանի արխիվների փաստաթղթերի վրա: Գիրքը հրատարակվել է Արտերկրում ռոսւ հայրենակիցների աջակցության ծրագրի շրջանակներում, Արտերկրում հայրենակիցների գծով կառավարական հանձնաժողովի ֆինանսավորմամբ, որը գլխավորում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Երեւանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը: Գրքի հեղինակն է Իվան Սեմյոնովը` տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Հայաստանում ռուս հայրենակիցներին օգնության ու աջակցության հիմնադրամ» հասարակական կազմակերպության տնօրենը հրապարակել է շուրջ 40 գիտական ու գիտամեթոդական աշխատություններ ռուսերեն, հայերեն եւ իսպաներեն լեզուներով: 2001թ. հրատարակել էր «Անդրկովկասի մոլոկանների ու դուխոբոռների պատմությունը» մենագրությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |