Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագիր կստորագրվի նանոտեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ նանոտեխնոլոգիաների օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը:



Այս առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը նշել է, որ նանոտեխնոլոգիաների զարգացումը ՀՀ կառավարության գերակա ճյուղերից մեկն է, իսկ այս համաձայնագրի ստորագրումը քայլ առաջ է գիտության ոլորտում ինովացիոն ուղղությունների զարգացման համար:



Դանիելյանը հաղորդել է, որ ռուսական կողմը ներկայացնող լիազոր մարմինը կնշանակվի «Ռոսնանո»-ի կողմից, իսկ հայկական կողմից` Էկոնոմիկայի նախարարությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---