Լեգենդար ջազ-երաժիշտ Ջորջ Բենսոնի միակ համերգը Երեւանում տեղի կունենա նոյեմբերի 12-ին28 հոկտեմբերի 2009 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր գրասենյակի բացման կապակցությամբ «Ամերիբանկ» ՓԲԸ-ն նվեր է մատուցում ջազի սիրահարներին: Աշխարհում իրավամբ ամենահայտնի ջազ կիթառահարներից մեկը համարվող Ջորջ Բենսոնը, որը բազմակողմանի երաժիշտ է, ով հաջողության է հասել ոչ միայն ջազում, այլ նաեւ փոփ-երաժշտության ասպարեզում, նոյեմբերի 12-ին միակ համերգով հանդես կգա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգը տեղի կունենա «21-ի հեռանկարներ» տասներորդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, որն անցնում է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ՀՀ նախագահի հովանու ներքո: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ի թղթակցին «Շարմ» ընկերությունում, տոմսերն արժեն 5-100 հազար դրամ եւ վաճառվում են ընկերության գրասենյակում: Ջորջ Բենսոնը ծնվել է 1943թ. մարտի 1-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում: Արդեն 8 տարեկանից նա հանդես է եկել գիշերային ակումբներում, եւ մինչեւ 10 տարեկանը հասցրել է մի քանի ձայնագրություններ անել RCA ֆիրմայի համար: 1960թ. Բենսոնը հավաքեց իր ռոք-խումբը, սակայն մեկ տարի անց, ջազ երաժիշտների` կիթառահար Չարլի Քրիսչենի եւ սաքսոֆոնահար Չարլի Փարկերի ազդեցության տակ միացավ երգեհոնահար Ջեկ Մաքդաֆի խմբին, որը սոուլ եւ ֆանկ-ջազ ուղղվածությունն ուներ: Բենսոնը, լինելով ջազի ողջ պատմության մեջ ամենաականավար կիթառահարներից մեկը, որ նվագում է լայն դիապազոնով` սվինգից մինչեւ բոպ ու ջազ-ռոք ու smootf-ջազ, երբեմն անցնելով ռիթմ-ն-բլյուզի եւ փոփ-երաժշտության դաշտ, հայտնի է նաեւ որպես փոփ եւ ջազ-վոկալիստ: Ընդ որում, նրա կիթառը գործնականում երբեք չի մղվում երկրորդ պլան` պահպանելով հավասարությունը վոկալ եւ գործիքային պիեսների միջեւ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |