Սեյրան Օհանյան. Մենք պետք է վերածնենք Տարոնի ոգին28 հոկտեմբերի 2009 - 21:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Վարդան Գրիչենցի` Բաբկեն Վարդանյանի «Տարոն, տարոնականություն եւ հայոց բանակ» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, արվեստի ու մշակույթի գործիչներ, հյուրեր:«Տարոնի նշանակությունը պետության եւ հայ ժողովրդի ազգային միասնության ստեղծման մեջ մեծ է ու անգին: Վարդան Գրիչենցը իսկական հայ է համարում նրան, ով պատրաստ է իր կյանքը նվիրավաբերել հանուն երկրի, ժողովրդի ու ազգային արժեքների»,-ասել է Օհանյանը` հավելելով, որ գիրքը նվիրված է մեր բազմադարյան պատմության վերաարժեւորմանը, ազգային ինքնության կնճռոտ խնդիրներին, համազգային գաղափարախոսության, հոգեւոր զարթոնքի առանցքային հարցերին»,-ասել էՕհանյանն` ընդգծելով, որ գիրքը կնպաստի ազգային ոգու եւ միասնականության ձեւավորմանը, կօգնի հարգանք եւ սեր ներարկել հայ բանակի հանդեպ: Իր հերթին, Գրիչենցը նշել է, որ հենց Տարոնն է մարմնավորում հայ պետականության գաղափարը: Տարոնը Մեծ Հայքի պատմական շրջաններից է: Տարոնն եղել է Մամիկոնյան իշխանների կալվածքը, որոնց ցեղից է սերում նաեւ Ավարայրի ճակատամարտի հերոս Վարդան Մամիկոնյանը, ինչպես նաեւ եղել է սպարապետ Գեւորգ Մարզպետունու հայրենիքը: Այժմ Տարոնը այժմյան Թուրքիայի Մուշ նահանգի մի մասն է կազմում, մյուս մասը` Վանի նահանգում է: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով․ ՌԴ–ն կշարունակի աշխատել ՀՀ հետ՝ պարզելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում «Անշուշտ, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է նա Արամ Ա–ն Հռոմի պապի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Քննարկվել է նաև ԼՂ հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ ԱԺ–ն ընդունել է 2023–ի պետբյուջեի կատարողականը Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան. Մինսկում «հանգիստ են վերաբերվում Փաշինյանի իմպուլսիվ խոսքերին» «Մենք համագործակցել և գործակցելու ենք Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,–ասել է Շպակովսկին |