Այն կարծիքը, թե Հայ-թուրքական արձանագրություները ստորագրվել են գերտերությունների ճնշման տակ, սխալ է30 հոկտեմբերի 2009 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Այն կարծիքը, թե Հայ-թուրքական արձանագրություները ստորագրվել են ստորագրման արարողությանը ներկա գերտերությունների ներկայացուցիչների ճնշման տակ, թյուրըմբռնման դրսեւորում է: Այդ մասին Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի հետ համատեղ մամլո ասուլիսում Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: «Աշխարհի խոշոր երկրներն աջակցում են Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանը, իսկ այդ փաստաթղթերի ստորագրումը Երեւանի ու Անկարայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է»,-ասել է ՀՀ ԱԳ ղեկավարը: Նրա խոսքերով, այն պատկերացումը, թե Հայաստանը կարող է ինչ-որ քայլերի դիմել որոշ երկրների ճնշման տակ, անցյալում է մնացել: «Հայաստանն ինքն է որոշումներ կայացնում եւ քայլեր ձեռնարկում»,-ասել է Է.Նալբանդյանը: Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավուդօղլուն ստորագրեցին օգոստոսի 31-ին նախաստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Ստորագրմանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի եւ ՌԴ ԱԳ նախարարներ Բերնար Քուշներն ու Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, Սլովենիայի արտգործնախարար, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Սամյուել Ժբոգարը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |