Թուրքիան դեռ երբեք այսքան ակտիվ չի եղել ղարաբաղյան կարգավորման հարցում 2 նոյեմբերի 2009 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը ապացուցում է այն ամենն, ինչ ասում էր ՀՅԴ-ն մինչ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Նրա խոսքերով, Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել եւ դեռ երբեք նա «այսքան ակտիվ չի եղել ղարաբաղյան կարգավորման հարցում»: Ըստ Կարապետյանի, այս ամենը ստորագրված Արձանագրությունների հետեւանքն է: «Դաշնակցությունը գտնում է, որ այն տեսքով, որով նրանք գոյություն ունեն, Արձանագրությունները չի կարելի վավերացնել: Իսկ Հայաստանի ԱԳՆ-ն այդ մասին հայտարարելու փոխարեն, ՀՅԴ դիրքորոշման դեմ է խոսում: Է.Նալբանդյանը պետք է հայտարարի, որ միջազգային պրակտիկայում անընդունելի է, երբ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը կախվածության մեջ է դրվում երրորդ կողմի շահերից: Մենք չենք քննադատում Թուրքիայի դիրքորոշումը` դա մեզ համար անհասկանալի ու պասիվ դիվանագիտական մոտեցում է»,-ասել է ՀՅԴ ներկայացուցիչը: Նա նաեւ նշել է, որ հարաբերությունների կարգավորման բոլոր խելամիտ ժամկետները սպառվել են եւ Թուրքիայի հանդեպ հարկավոր է սկսել պատժամիջոցներ կիրառել, որպես մի երկրի, որը շրջափակման մեջ է պահում Հայաստանը»,-ասել է Հրայր Կարապետյանը: Ինչ վերաբերում է Դաշնակցության հետագա գործողություններին, ապա Կարապետյանը նշել է, որ Արձանագրությունների վավերացման դեմ ստորագրահավաքը կշարունակվի: «Երբ Արձանագրությունները ներկայացվեն Սահմանադրական դատարան, մենք եւս կներկայացնենք հավաքված ստորագրությունները»,-ասել է նա` հավելելով, որ վավերացումը ՀՀ ԱԺ-ում այնքան հարթ չի լինելու, ինչպես դա պատկերացնում են որոշ քաղաքական գործիչներ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |