Տիգրան Սարգսյանը հանդիպել է INtel-ի եւ Cisco-ի ներկայացուցիչների հետ 8 նոյեմբերի 2009 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Սան-Ֆրանցիսկոյի Համաշխարհային առեւտրի խորհրդի կազմակերպած միջոցառմանը: Հանդիպումից հետո, կառավարության ղեկավարը մեկնել է Սանտա Կլառա, որտեղ հանդիպել է համաշխարհային համբավ ունեցող Intel ընկերության փոխնախագահ Ջոն Դեւիսի հետ: Հանդիպմանը նա Տ.Սարգսյանին ներկայացրեց Intel-ի զարգացման չորս հենասյուները` մատչելիություն, կապի միջոցների զարգացում, կրթության զարգացում, տեղեկատվական ծառայությունների ապահովում: Տ.Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրերը եւ ընկերության տեսլականը համահունչ են, եւ կարեւորել է համատեղ աշխատանքը կրթական ծրագրերի ոլորտում, մասնավորապես, համակարգչային գրագիտության մասնագետների նախապատրաստման, համակարգիչներով դպրոցների ապահովվածության մակարդակի բարձրացման եւ ինտերնտեի հասանելիության հարցերում: Խոսք է գնացել նաեւ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ազգային խորհուրդի գործունեության մասին, ինչպես նաեւ կառավարության նախաձեռնած փոփոխությունները օրենսդրական դաշտում, ինչը հնարավորություն կտա արագ եւ մշտապես զարգացանել ոլորտը: Անդրադառնալով ցանցային ծառայությունների մատչելիությանը` Տ.Սարգսյանն ասել է, որ առկա ծրագրերի նպատակն է բեկում ապահովել մեր երկրում: Կրթական ծրագրերին եւ ձեռք բերված պայմանավորվածությունների ոլորտում աշխատանքների անընդմեջ ընթացքն ապահովելու նպատակվ նա հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին շարունակել հետագա բանակցությունները եւ աշխատանքն ընկերության հետ: Cisco ընկերության ղեկավար Ջոն Չամբերսի հետ ՀՀ պատվիրակությունը քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին ինտերնետի հասանեօլիության ապահովմանը, որպես տեխնոլոգիական քաղաք Գյումրիի զարգացմանը, ՀՀ փոստային համակարգերի զարգացմանն ու այլ խնդիրներին: Նշվել է, որ համագործակցության նոր ոլորտները կարող են նոր հնարավորություններ բացել, ինչը կբարձրացնի փոխգործակցությունը ավելի բարձր մակարդակի: ՀՀ վարչապետը նաեւ մասնակցել է երեկ Քրեյգ Բարրեթի մեծարման երեկոյին: Բարեթն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին` ՏՏ ոլորտում համաշխարհային նշանակության ներդրում կատարելու համար: Երեկ ՀՀ վարչապետն ընդունել է Սան Ֆրանցիսկոյի տարածաշրջանի հայ համայնքների ներկայացուցիչներին եւ պատասխանել է նրանց հարցերին: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |