ANCA-ն սկսել է «Էրդողանի ժամանակի հաշվարկը» մեկ ամիս տեւողությամբ քարոզարշավը 9 նոյեմբերի 2009 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձախումբը (ANCA) մեկ ամիս տեւողությամբ «Էրդողանի ժամանակի հաշվարկը» քարոզարշավ է սկսել, որն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Կոնգրեսի եւ ԱՄՆ վարչակազմի քայլերի խթանմանը: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած ANCA-ի հաղորդագրության մեջ: Նոյեմբերի 9-ին մեկնարկած քարոզարշավն ուղղված է ԱՄՆ սոցիալական ցանցերի եւ հանրության հետ ակտիվ աշխատանքին եւ կոչ է անում Բարաք Օբամային դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել, որ պաշտոնական Վաշինգտոնը ճշիտ դիրքորոշում է որդեգրել եւ վճռական է Հայոց ցեղասպանության հարցում: Առաջին շաբաթում քարոզարշավի բոլոր մասնակիցները կդիմեն ԱՄՆ Սենատ, երկրորդ շաբաթվա ընթացքում` Ներկայացուցիչների պալատին, հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչներին եւ վերջին 7 օրերին` Սպիտակ տանը: «Ինչպես մենք բոլորս լավ գիտենք, ապրիլին, երբ Բարաք Օբաման հանդիպեց Թուրքիայի վարչապետի հետ, նա խախտեց իր խոստումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ավելին, ԱՄՆ նախագահը, համաձայնվելով պատմական հանձնաժողովի ստեղծմանը, որը կասկածի տակ է դնում մարդկության դեմ հանցագործության կատարման փաստը, միացել է Թուրքիայի կողմից Հայաստանի ճնշմանը»,-ասվում է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի նամակում, որը հասցեագրված է Սենատի անդամներին: Նամակում Արամ Համբարյանն ընդգծում է, որ Բարաք Օբաման իր սխալը շտկելու եւ խոստումը կատարելու շանս ունի: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա |