Իսրայելը թուրքերին կմատակարարի անօդաչու սարքեր` երկու տարի ուշացումով

PanARMENIAN.Net - Իսրայելը պատրաստ է ավարտել Թուրքիային 10 անօդաչու սարքերի մատակարարումը, այդպիսով կատարելով այդ մահմեդական երկրին զենք մատակարարելու խոշոր գործարքներից մեկի պայմանները, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի ռադիոն:



Իսրայելը մի քանի տարի առաջ Թուրքիայի հետ պայմանագիր է կնքել Heron տեսակի 10 անօդաչու սարք մատակարարելու մասին: Գործարքի ամբողջ գումարը 180 մլն դոլար է:



Սակայն անօդաչու ինքնաթիռների մատակարարումը երկու տարով հետաձգվել էր «տեխնիկական պատճառներով»: Թուրքիան գտնում է, որ ուշացումը ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական պատճառներ ունի: Հենց այդ ուշացումն էր այն պաշտոնական նախադրյալը, որի հիման վրա Թուրքիան արգելել էր իսրայելցի զինծառայողներին մասնակցել իր տարածքում անցյալ ամիս տեղի ունեցած ավանդական դարձած ուսումնական վարժանքներին:



Իսրայելի ռազմարդյունաբերության աղբյուրները հերքեցին բանակցությունների եւ փոխհատուցման մասին տեղեկատվությունը, հայտարարելով, որ ուշացումը պայմանավորված է Heron -ի թուրքական արտադրության բաղադրիչների տեխնիկական խնդիրներով, եւ որեւէ ֆինանսական պահանջի մասին խոսք լինել չի կարող, գրում է MIGnews.com-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---