Անկարայի ու Երեւանի հարաբերությունների կարգավորման միտումը լուրջ անհանգստություն եւ խուճապ է առաջացնում Բաքվում

PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ Ադրբեջանի վերջերս արված ռազմաշունչ հայտարարությունը հայկական կողմի վրա ճնշում գործադրելու եւ միջազգային

միջնորդներին շանտաժի ենթարկելու փորձ է:



Ադրբեջանցիների նման վարքագիծը բացատրվում է նրանով, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումը առաջինը կլինի Ցյուրիխում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մաիլյանը:



<<Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից նկախ Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման միտումն ինքը

լուրջ մտահոգություն, իսկ երբեմն խուճապ է առաջացնում Բաքվում: Պետք է նաեւ հաշվի առնել, որ հայտարարությունը հրապարակվեց

վերաբնակիչների հետ հանդիպմանը, որոնց համար ավաններ են կառուցվում Հյուսիսային Արցախում:



Հարեւան երկրի նախագահը խոսում էր իր երկրի բանակցային գործընթացից դուրս գալու հավանականության մասին: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի մասնակցել բանակցություններին, նպատակ ունենալով վերականգնել լիարժեք եռակողմ բանակցային ձեւաչափը, ինչպես նաեւ մշակել եւ ընդունել հակամարտության կարգավորման իրատեսական սկզբունքներ: Եթե Ադրբեջանի իշխանություններին դուր չեն գալիս խորհրդակցությունների արդյունքները, ապա այդ գործընթացից պետք է դուրս գա Ադրբեջանը եւ նա պետք է կրի իր կայացրած որոշման հնարավոր հետեւանքների ողջ պատասխանատվությունը>>,-ասել է Մաիլյանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---