Վլադիմիր Զախարով. «Ադրբեջանի նախագահը անմարդկային անձնավորություն է»

PanARMENIAN.Net - Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո առաջընթացն այն է, որ Իլհամ Ալիեւը պատերազմի վերսկսման մասին հայտարարություններով ուզում էր վախեցնել հայկական կողմին եւ այդ կերպ Հայաստանին ստիպել համաձայնության գալ: Բայց դա, ինչպես տեսնում ենք, չեղավ: Այդ արդեն շատ բան է ասում: Այս մասին PanARMENIAN.Net - ի լրագրողի հետ զրուցելիս ասաց ՄՄՀԻ-ի Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքերի համաձայն, Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հստակորեն հասկացրել է, որ հակամարտության ռազմական կարգավորման մասին խոսք լինել իսկ չի կարող: «Ադրբեջանի նախագահի հայտարարությունը Արեւմուտքին ցույց տալու համար էր արված: Հայաստանը պատերազմը վերսկսելու ոչ մի առիթ չի տալիս», - նշել է Զախարովը:



Նա նաեւ նկատել է, որ Ադրբեջանում մանկապարտեզից սկսած երեխաների մեջ հայերի հանդեպ ատելություն են սերմանում` թշնամու կերպար, որին պետք է ատել: «Այս ամենը ղեկավարում է Ադրբեջանը իշխող էլիտան: Ալիեւը կարող է դրան վերջ տալ, բայց չի ուզում, քանի որ դրանով նա միավորներ է շահում: Նրա միակ ցանկությունն այն է, որ հավերժ խան մնա», - ընդգծել է Վլադիմիր Զախարովը, ավելացնելով, որ Ադրբեջանի նախագահն ինքն իրեն հակասում է. կամ նա համաձայնվում է Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը, կամ հայտարարում է, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, որպեսզի վերադարձնի Ղարաբաղը: «Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորությունը միշտ առկա է, նա անմարդկային անձնավորություն է», - ասել է Վլադիմիր Զախարովը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---