ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՇՈՒՐՋ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները եւ ընդդիմությունը խորհրդարանի շրջանակներում կարող են համագործակցել համազգային հարցերի լուծման շուրջ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` նման համագործակցությունը հնարավոր է, մասնավորապես, արտաքին քաղաքականության հարցերում, ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ սփյուռքի հետ հարաբերությունները: Ընդ որում, նշել է նախագահը, անհրաժեշտ է տարբերել հարցերը, որոնց համար իշխանության մարմինները անմիջական պատասխանատվություն են կրում, եւ, հետեւաբար, ընդդիմադիր ուժերը չեն կարող որպես նախաձեռնող հանդես գալ տվյալ հարցերում: «Համենայն դեպս, ընդդիմությունն իր նշանակությունն ունի պետության կյանքում, քանզի մշտապես վերլուծում եւ քննադատում է կառավարության թերությունները, խթանում է իշխանության ղեկավար մարմիններին ավելի արդյունավետ աշխատելու ուղղությամբ»,- գտնում է Ռ. Քոչարյանը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---