Հայաստան. Բացահայտվել է 13-ամյա Սոս Մելքոնյանի սպանությունը 1 դեկտեմբերի 2009 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ, Սոս Մելքոնյանի սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Երեւանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1993 թ. ծնված Ազատ Եղոյանը եւ թիվ 2 վարժարանի սան, 1997 թ. ծնված Սարգիս Վ.-ն:Պարզվել է, որ սպանությունը կատարել է Ազատ Եղոյանը: Եղոյանը ձերբակալված է:Սարգիս Վ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Նախաքննությունը շարունակվում է: Նոյեմբերի 29-ին Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի 61 շենքի թիվ 17 բնակարանից «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1996 թ. ծնված Սոս Մելքոնյանի դիակը` սուր-կտրող-ծակող գործիքից հասցված վնասվածքների հետքերով: Ինչպես հաղորդել է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, պատահարի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը 15:00-17.10 ժամանակահատվածում Սոս Մելքոնյանին դանակով մարմնական վնասվածքներ են հասցվել, ինչի հետեւանքով նա մահացել է հիվանդանոց տեղափոխելիս, գիտակցության չգալով: Պատահարի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել է արյունոտ խոհանոցային դանակ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծման աշխատանքը Նա ասել է, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ–ին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից ՌԴ ԱԳ փոխնախարար․ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հաշտեցմանը Նա նշել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Պապիկյանը մեկնել է Բուլղարիա Այցն աշխատանքային է ԱԳՆ. ՀՀ–ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը |