«Այբ» հիմնադրամը մտադիր է «դպրոցական ավան» կառուցել Երեւանում 2 դեկտեմբերի 2009 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Երեւանում քննարկվել է «Այբ» կրթական հիմնադրամի խոշորագույն նախագծի` «Այբ» կրթական հանգույցի նախագիծը: Քննարկումն անցել է ճարտարապետների մասնակցությամբ: Հիմնադրամը նախատեսում է ստեղծել Երեւանում առաջին դպրոցական ավանը իր բոլոր ենթակառուցվածքներով` դպրոց, եկեղեցի, մեդիա-արվեստների կենտրոն, մարզահամալիր, արհեստանոցներ, հանրակացարաններ եւ այգիներ: «Հիմնադրամի նպատակն է ստեղծել մի դպրոց, որը համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին, ստեծել հանրության փոքր մոդել, որը գիտակցում է կրթության անհրաժեշտությունը, կամ, այսպես կոչված, ուսանող հասարակություն»,-ասել է հիմնադրամի հովանավորների խորհրդի նախագահ, աբեղա Մեսրոբ Արամյանը: Ըստ նրա, հանգույցը 6,5 հա ընդհանուր տարածք կունենա եւ կգտնվի Թբիլիսյան խճուղու մերձակայքում: Դպրոցում կսովորի 800 աշակերտ, այն կունենա եռաստիճան համակարգ` տարրական դպրոց, միջին եւ ավագ դպրոց: «Հայաստանի կառավարությունը խոստացել է հատկացնել այդ տարածքն անհատույց, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել»,-ասել է Մեսրոբ Արամյանը: Ճգնաժամը ստիպեց կիրառել նախագծի իրագործման փուլային տարբերակը` առաջին հերթին երկու տարում կկառուցվի ավագ դպրոցը, իսկ տարրականն ու միջին դպրոցը ավելի ուշ կկառուցվեն: «Նախագծի արժեքը 47 մլն դոլար է: 10 տոկոսը խոստացել է հատկացնել ՀՀ կառավարությունը, մնացած միջոցները պետք է հավաքվեն նվիրատվությունների տեսքով»,-ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: «Այբ» կրթական հիմնադրամի «ապագայի դպրոցի» ստեղծման նախագիծը ստացել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությունը, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |