Արմավիրի մարզում կարանտին կհայտարարվի խաղողի այգիներում ֆիլոքսերա հիվանդության տարածման կապակցությամբ 3 դեկտեմբերի 2009 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գայի գյուղական համայնքում կարանտին կհայտարարվի խաղողի այգիներում ֆիլոքսերա հիվանդության տարածման կապակցությամբ: Այս որոշումն ընդունվել է 2009թ. դեկտեմբերի 3-ին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը դիմել էր կառավարությանը` խնդրելով 12,6 մլն դրամ հատկացնել կարանտինի միջոցառումներ իրականացնելու նպատակով: Այդ առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ այդ խնդրի լուծման համար արդեն հատկացվել էր 30 մլն դրամ` խաղողը գնելու եւ ոչնչացնելու նպատակով: Նա հետաքրքրվել է, թե ինչպես են ծախսվել այդ միջոցները: Նախարարը պատասխանել է, որ կարանտինի աշխատանքները հետաձգվել էին բերքահավաքի պատճառով: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Գ.Ալավերդյանին 2 օրվա ընթացքում ճշտել անհրաժեշտ ծախսերի քանակը ֆինանսների նախարարի հետ եւ մշակել խնդրի լուծման ծրագիր: Ավելի վաղ, ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտարարել էր, որ ֆիլոքսերայի դեմ պայքարելու եւ խաղողի այգիները Հայաստանում պահպանելու համար կպահանջվի 600 մլն դոլար եւ 5 տարի: Խաղողի ֆիլոքսերան (Viteus vitifolii) ամերիկյան ծագում ունեցող միջատ է, որն իր հայրենիքում վնասակար հատկություններ չուներ, սակայն ընկնելով Եվրոպա դարձավ վնասատու: Սկզբում այն հայտնվեց Ֆրանսիայում եւ ոչնչացրեց այդ երկրի խաղողի տնտեսությունները: Այնուհետեւ տարածվեց դեպի արեւելք: 30 տարում այն ոչնչացրել է շուրջ 6 մլն հեկտար խաղողի այգիներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |