ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԳՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ԳՈՐԾԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի ներքին գործերի քրեական պատիժների կատարման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի գործը փոխանցվել է դատարան: Հիշեցնենք, որ Սաղաթելյանին մեղադրանք է ներկայացվել հայկական խորհրդարանում իրագործված ահաբեկչական գործողություններին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի առնչության վերաբերյալ կեղծ գրություն նախապատրաստելու, բարձրագույն կրթության մասին դիպլոմը կեղծելու, խուլիգանության, ծառայողական իրավասությունները գերազանցելու եւ ծառայողական դիրքը չարաշահելու համար: Ինքը Մուշեղ Սաղաթելյանը իրեն մեղավոր չի ճանաչում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---