ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին բանաձեւ է ընդունվել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին ՆյուՅորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում առանց քվեարկության ընդունվեց «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» վերնագրով բանաձեւը:Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, բանաձեւը համահեղինակել են ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ պետություններ, այդ թվում` Հայաստանն ու Ադրբեջանը: ՄԱԿ-ի վերոհիշյալ բանաձեւը վերահաստատում է ազգերի ինքնորոշման համընդհանուր իրականցումը եւ կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին: Կազմակերպության բազմաթիվ անդամ-երկրներ հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը, այն արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում եւ համարվում է միջազգային ողջ համակարգի կարեւորագույն հենասյուներից մեկը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---