Ռուսաստանի նոր ռազմական դոկտրինը նրան տալիս է առաջին միջուկային հարվածի իրավունքը22 դեկտեմբերի 2009 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի հավանությանն արժանացած նոր ռազմական դոկտրինով ամրագրվում է Ռուսաստանի պետականությանը սպառնալիքի դեպքում միջուկային զենքն առաջինը կիրառելու նրա իրավունքը: Այդ մասին դեկտեմբերի 21-ին հայտնեց ՏՖ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը:Սակայն նա չբացահայտեց փաստաթղթի մյուս դրույթները` նշելով, որ ռազմական դոկտրինի մասին ավելի կոնկրետ կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ այն հաստատի նախագահը: Նրա խոսքով, նոր ռազմական դոկտրինի մեջ ավելի հստակ են ձեւակերպված Ռուսաստանի անվտանգությանը ժամանակակից սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ հաշվի են առնված ռազմական գործում տեղի ունեցող փոփոխությունները: Նիկոլայ Մակարովը հայտնեց նաեւ, որ նոր տեսքին Զինված ուժերի անցումը հիմնականում ավարտված է: Այդ հայտարարությունը հնչեց Մոսկվայում հավատարմագրված օտարազգի պետությունների ռազմական մամլո պատասխանատուների հետ ավանդական ամենամյա հանդիպման ժամանակ: Գլխավոր շտաբի պետը հաղորդեց, որ 2009-ին լուծվեցին ռազմական բարեփոխման հինգ խնդիրներ: Դրանցից առաջինը զորամիավորումների ու ռազմակայանների տեղափոխումն է մշտական ռազմական պատրաստվածության կարգ: Գեներալի պնդմամբ, այժմ բանակը բաղկացած է միայն այդպիսի կազմավորումներից: Յուրաքանչյուր ռազմական շրջանում ստեղծվել են նոր զորամիավորումների կազմավորման համար ռազմական տեխնիկայի պահպանման կայաններ: Բարեփոխման ամենաբարդ խնդիրներից մեկը, ըստ Մակարովի, Զինված ուժերի վերազինումն է ժամանակակից զենքով ու ռազմական տեխնիկայով: Այդ գործընթացը երկար է, ծախսատար ու կերկարաձգվի մինչեւ 2020թ.: Խոսելով ռուսական պետության միջազգային պարտավորությունների մասին` Նիկոլայ Մակարովը հայտնեց, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն 2010թ. սկզբին կհանգեն մասին ՌՀՍ վերաբերյալ Պայմանագրի ստորագրմանը: Ռուսաստանի համար, նրա կարծիքով, նախկին պայմանագիրը կորստաբեր էր: «Մենք ցանկանում ենք հավասար պայմանագիր կնքել, որը կապահովի երկու երկրների անվտանգությունը,- ասաց գեներալը:- Հարցերի մեծ մասի առնչությամբ մենք ըմբռնում ենք գտնում»: Նա հիշեցրեց, որ այս տարվա ամռանը ՌԴ ու ԱՄՆ նախագահները հանձնարարեցին ՌՍՀ մասին նոր Պայմանագրում արձանագրել ռազմական լիցքերի կրճատումը մինչեւ 1500-1675 միավոր, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |