Հայաստանում աճել է ծնելիությունը15 հունվարի 2010 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների, 2009 թվականին հանրապետությունում ծնվել է 44 999 երեխա: Արձանագրվել է 18 765 ամուսնություն եւ 3 013 ամուսնալուծություն: Գրանցվել է հայրության ճանաչման 14 165 եւ 131 որդեգրման դեպք: Մահացությունների թիվը կազմել է 27 268:2008թ-ին ՀՀ-ում արձանագրվել է ծննդյան 41 406, ամուսնության` 18 236 եւ ամուսնալուծության 3 192 դեպք: 13 257 մարդ հայրություն է ճանաչել, որդեգրվել է 180 երեխա: Մահացությունների թիվը եղել է 27 281: 2007թ-ին հանրապետությունում ծնվել է 40 844 երեխա, արձանագրվել է 18 144 ամուսնություն եւ 3 083 ամուսնալուծություն: 13 158 մարդ հայրություն է ճանաչել, որդեգրվել է 187 երեխա: Մահացության դեպքերը եղել են 26 827: Այսպիսով, ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում` մահացության դեպքերի մակարդակի նվազման հետ զուգահեռ, ավելացել է, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |