Հեռախոսային եւ ինտերնետ-բանկինգի տրամադրումը HSBC Բանկ Հայաստանի առավելությունն է 5 մարտի 2010 - 16:35 AMT PanARMENIAN.Net - «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն իր առավելությունն է համարում հեռախոսային եւ ինտերնետ-բանկինգի տրամադրումը եւ բանկոմատների լայն ցանցի առկայութունը Երեւանում, մարտի 5-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է բանկի գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը: Անդրադառնալով ընթացիկ տարվա ծրագրերին` նա նշել է առեւտրային վարկերի ծավալների ավելացումը, ինտերնետ ծառայությունների եւ հեռախոսային բանկինգի զարգացումը, որի ներդրման համար բանկը 2009-ին 2,5 մլն դոլար է հատկացրել: «Այս պահի դրությամբ ինտերնետ-բանկինգի ծառայություններից օգտվում է շուրջ 2 հազար հաճախորդ, սակայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավելացնել դրանց քանակը մինչեւ 7 հազար: Հեռախոսային բանկիգի ծառայություններից օգտվում է շուրջ 12 հազար հաճախորդ, մինչեւ տարեվերջ նրանց քանակը կհասնի 20 հազարի»,-ասել է բանկի ֆինանսական տնօրեն Գեւորգ Թարումյանը Երեւանում: Բացի այդ, ընթացիկ տարում բանկի առաջնային ուղղությունը լինելու է համագործակցության հաստատումը հայկական սփյուռքի հետ: «Նման փորձ մենք արդեն ունենք Ռուսաստանում, որտեղ հայկական սփյուռքի ներկայացուցիչներին առաջակվեց հաշիվներ բացել «HSBC Բանկ Հայաստան»-ում եւ անվճար դրամական փոխանցումներ կատարել»,-ասել է Քլիֆորդը: Բանկը հիմնադրվել է 1995 թվականին, իր գործունեությունը սկսել 1996 թվականին` «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ անվան տակ, իսկ 1998-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ՓԲԸ-ի: Բանկը համատեղ հիմնադրվել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի, որին պատկանում են բաժնետոմսերի 70%-ը, եւ սփյուռքահայ ներդրողների կողմից: Բանկը հանդիսանում է Bankmail եւ SWIFT վճարային համակարգերի անդամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են |