Էմիր Կուստուրիցա. «Ինձ համար ավելի կարեւոր է ճանաչված լինել Հայաստանում, քան ԱՄՆ-ում» 5 մարտի 2010 - 17:13 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան անվանումը լսելիս, ես ինչ-որ տարաշխարհիկ բան էի պատկերացնում, սակայն հայերն ու սերբերը շատ ընդհանուր գծեր ունեն: Դուք գտնվում եք անբարենպաստ աշխարհագրական դիրքում, առանձնապես Եվրոպայի առնչությամբ նույնպիսի դիրքում եք, ինչ-որ Սերբիան, մենք նույնիսկ նույն թշնամիներն ունենք: Հենց այս պատճառով Հայաստանում ճանաչված լինելն ինձ համար ավելի կարեւոր է, քան ԱՄՆ-ում», - մարտի 5-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է սերբ ռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցան: Նա ընդգծել է նաեւ, որ հայերի ու սերբերի պատմական ենթագիտակցությունը շատ նման է: «Դուք Ցեղասպանության միջով եք անցել, մենք` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նույն բանն ենք ապրել: Հենց այդ պատճառով ես վստահ եմ, որ իմ նկարահանած ֆիլմերը հայերը նույնքան լավ են ընդունելու, որքան սերբերը, եւ ես երջանիկ եմ»: Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանից ստացած իր տպավորությունների մասին խոսելիս, Կուստուրիցան ընդգծել է. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ես Փարաջանովի ֆիլմերից մեկում եմ գտնվում: Ռեժիսորի տուն-թանգարանը նրա տաղանդի եւս մեկ ապացույցն է: Նրա «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը իմ դիտած ամենալավ ֆիլմերից մեկն է»: Նա նաեւ ընդգծել է, որ իր ֆիլմերը հազիվ թե երբեւէ «Օսկար» ստանան, քանի որ պարգեւների հանձնումն իր քաղաքական աստառն ունի: «Իսկ ես մի փոքրիկ եւ նյարդերի վրա ազդող մի երկրի ներկայացուցիչ եմ», - ընդգծել է ռեժիսորը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |