Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտն արմատական փոփոխությունների կարիք ունի15 մարտի 2010 - 17:40 AMT PanARMENIAN.Net - 2001-2009թթ. ընթացքում Հայաստանի բնակչության դրամական ծախսերը կազմել են $36 մլրդ, նույն ժամանակաընթացքում $18 մլրդ-ի չափով ապրանք է ներկրվել: Այդ մասին լրագրողներին հաղորդեց Հայրենակցական արտադրողների միության նախագահ, ֆինանսատնտեսական ու բյուջետային հարցերով Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը` ելույթ ունենալով Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված մամլո ասուլիսում: Ընդ որում, նա համոզմունք հայտնեց, որ այդ ապրանքներից շատերը կարելի էր արտադրել Հայաստանում եւ այդքան մաքս չվճարել: «2009 թվականին Հայաստանից $697,8 մլն-ի չափով ապրանք է արտահանվել, իսկ ներկրվել է $3,3 մլն-ի չափով. բացասական բալանսը 4,7 անգամից ավելի է: Մենք` որպես սպառողներ, կարող էինք պահանջել, որպեսզի մեր ծախսերը նպաստեին երկրի տնտեսության զարգացմանը»,- ընդգծեց նա: Նրա խոսքով, 2009 թվականին երկրի բնակչությունը $3,3 մլն-ի չափով նպաստել է այլ երկրների տնտեսության զարգացմանն ու նրանց սոցիալական խնդիրների լուծմանը: Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահի կարծիքով, կառավարությունը պետք է փոխի իր տնտեսական քաղաքականությունը եւ որոշ չափով մասնակցի արտաքին առեւտրին: «Այդ մասնակցությունից կձեւավորվի առեւտրի կապիտալը, որն էժան վարկի տեսքով կարելի էր տրամադրել արդյունաբերությանը»,- ավելացրեց Սաֆարյանը: Ինչ վերաբերում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտոին, Հայրենակցական արտադրողների միության նախագահի կարծիքով, այն արմատական փոփոխությունների կարիք ունի: Այդ կապակցությամբ Սաֆարյանը նշեց, որ սպառողները հաճախ են բախվում անորակ տեղական եւ ներկրված ապրանքի, ժամկետանց մթերքի հետ, եւ այդ իմաստով անհրաժեշտ է, որպեսզի մասնագիտացված պետական ընկերությունը հետազոտի եւ հսկի այդ ոլորտը: Նա գտնում է, որ դա հասարակական կազմակերպություններին վստահելն արդյունավետ չէ, քանի որ սպառողների կողմից մեծ դժգոհություններ կան: «Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք այսպես, թե այնպես պաշտպանում են սպառողների իրավունքները, բայց ոչ մի արդյունավետ գործառույթներ այդ ոլորտում չի կարելի արձանագրել»,- ասաց նախագահը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |