Հայաստանի նախագահը կոչ է արել Ադրբեջանին ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել

Հայաստանի նախագահը կոչ է արել Ադրբեջանին ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել PanARMENIAN.Net - Չեմ կարծում, որ միջազգային հանրությունն այլ տեսակետ ունի այն առիթով, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, այդ պատմությունը լավ հայտնի է. Լեռնային Ղարաբաղը չի մտել անկախ Ադրբեջանի կազմի մեջ, նրան տվել են Ադրբեջանին տարածաշրջանի խորհրդայնացման արդյունքում: «Ինչո՞ւ միջազգային հանրությունը ողջունեց ԽՍՀՄ փլուզումը: Ինչո՞ւ նա չհայտարարեց. չէ որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը ԽՍՀՄ հիմնական մասն են: Իսկ ահա Ղարաբաղի դեպքում միջազգային հանրությունը պնդում է, որ այն Ադրբեջանի մաս է կազմում: Ձեզ չի՞ թվում, որ դա անտրամաբանական է»,- ասել է ՀՀ նախագահը:



Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին` Սարգսյանն ասել է. «Մենք չենք կարող հաղթահարել հակամարտության հետեւանքներն առանց նրա պատճառները բացահայտելու: Ինչ վերաբերվում է պատճառներին, մենք խոսում ենք ամենից առաջ հենց ԼՂ բնակիչների ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին: Երբ դա ձեռք բերվի, տարածաշրջանային խնդիրների հետագա լուծումը կընթանա հարթ եւ արագ: Ակնհայտ է, որ մենք` հայերս, ավելի շատ ենք շահագրգռված նրանում, որպեսզի լուծենք ղարաբաղյան հակամարտությունը, բայց լուծել երկարաժամկետ, այնպես, որպեսզի տարածաշրջանում վերականգնվեն անվտանգությունը եւ խաղաղությունը, այլ ոչ թե ուղղակի նվիրել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին, ինչը կնշանակի Ղարաբաղի գոյության դադարում»: Նա նաեւ նշեց, որ միջազգային հանրությունն առաջարկում է լուծել այս խնդիրը միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա. ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականության իրավունք եւ ուժի չկիրառման իրավունք:



«Ցանկանում եմ օգտվել հնարավորությունից եւ հեռուստաէկրանից դիմել Ադրբեջանին` կոչ անելով համաձայնագիր ստորագրել ուժի չկիրառման մասին: Դա վստահության հող կստեղծեր Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, թույլ կտար մարդկանց հասկանալ, որ Ադրբեջանը կանգնած է հակամարտության խաղաղ կարգավորման դիքերում: Իսկ հետո մենք կարող ենք աշխատել դետալների վրա»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Հայաստանը բազմիցս ասել է, թե ինչ է նրա համար նշանակում տարածքային ամբողջականությունը: «Իսկ ադրբեջանիցիները կարո՞ղ են ասել, ինչպես են նրանք հասկանում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Երբ մենք համատեղ հայտարարությամբ ենք հանդես գալիս, Ադրբեջանը չի խոսում հայ ժողովրդի ինքնորոշման մասին, բայց խոսում է հակամարտության գլխավոր մասնակիցներից մեկի` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին»,- նշել է ՀՀ նախագահը, հաղորդում է Euronews-ը:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը բռնություն իրականացրեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ-ում կազմավորվեց պաշտպանության բանակը, ստեղծվեց ԼՂՀ անվտանգության գոտի, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշքեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---