Երևանում բացվել է հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստը

PanARMENIAN.Net - Երևանում ապրիլի 7-ին բացվել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: “Նիստը կնպաստի Հայաստանի և Թուրքմենստանի հետագա փոխշահավետ համագործակցությանը: Մենք կարևորում ենք համագործակցությունը ԱՊՀ բոլոր երկրների, հատկապես Մինջին Ասիայի երկրների հետ”,-իր ելույթում ասել է հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:

Ըստ նրա, այսօր, Թուրքմենստանն իրականացնում է տնտեսության բոլոր ճյուղերի բերափոխման մի ծրագիր եւ պահպանելով զարգացման նման տեմպերը Թուրքմենստանը կհայտնվի Ասիական մայրցամաքի տնտեսապես զարգացած երկրների շարքում: Նա նաև նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գերակա ուղղություններ են հանդիսանում առևտրատնտեսական և հումանիտար համագործակցությունը:

Միևնույն ժամանակ, Մովսիսյանը նշել էր, որ ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Թուրքմենստանի միջև չի համապատասխանում երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակին”,-ասել է նախարարը:

Իր հերթին հանձնաժողովի թուրքմեն նախագահ, Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Խըդիր Սապարլիևը` ամփոփելով առաջին նիստի արդյունքները նշել է, որ 2009թ. փետրվարի 12-ին կայացած առաջին նիստի արձանագրություններով նախատեսված հանձնարարությունները, հիմնականում, կատարվել են, իսկ դրանց մի մասը գտնվում է իրականացման տարբեր փուլերում: “Կատարվել է մշակութահումանիտար հարաբերությունների զարգացման հետ կապված աշխատանք, ինչպես նաեւ կրթության և գիտության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանն ուղղված աշխատանք”,-ասել է նա:

Բացի այդ, Սապարլիևը նշել է, որ դեպի Հայաստան թուրքմենական էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցերի քննարկման համար հանդիպում է կայացել Թուրքմենստանի էներգետիկայի և արդյունաբերության նախարարության և Աշխաբադում “ՀայՌուսգազարդ” ընկերության ներկայացուցիչների միջև: “Երկու կողմերը փոխադարձ հետաքրքրություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցելու վերաբերյալ, ուստի այս նիստում հարկավոր է քննարկել և որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ”,-հավելել է հանձնաժողովի թուրքմեն ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---