Ապրիլի 22-ին Արձանագրությունների դեմ ընդլայնված հավաք կկայանա

Ապրիլի 22-ին Արձանագրությունների դեմ ընդլայնված հավաք կկայանա

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին ՀՅ Դաշնակցության "Սիմոն Վրացյան" կենտրոնում կայացավ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների դեմ համախմբված ուժերի հերթական հավաքը:

Քննարկվեց առկա իրավիճակը, համաձայնություններ ձեռք բերվեցին հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ: Ըստ այդմ` որոշվեց ապրիլի 22-ին հրավիրել ընդլայնված հավաք` այդ նպատակի շուրջ համախմբված ուժերի մասնակցությամբ: Որոշվեց, որ հավաքը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, հաղորդում է ՀՅԴ ԳՄ լրատվական բաժինը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---