«Արմավիան» իր նոր ինքնաթիռն անվանել է ի պատիվ մարշալ Բաղրամյանի

«Արմավիան» իր նոր ինքնաթիռն անվանել է ի պատիվ մարշալ Բաղրամյանի

PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունը մայիսի 7-ին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 65-ամյակի նախօրեին իր ավիապարկը համալրել է ևս մեկ A-320 ինքաթիռով, որն անվանվել է ի պատիվ անվանի հայ զորավար Հովհաննես Բաղրամյանի:

Ինչպես հայտնել է լրագրողներին «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը, օդանավը շահագործվել է Չինաստանում, գտնվում է լավ վիճակում (30 000 ժամ): «Հուսով ենք, որ այդ ինքնաթիռը բարենպաստ կերպով օգտագործվելու է նոր չվերթերի համար, որոնք մենք նախատեսում ենք բացել այս տարի»,- ասել է նա: Նրա խոսքերով, օդանավն առաջին թռիչքը կատարելու է մայիսի 9-ին, սակայն ուղղությունը դեռ չի որոշվել:

Նա նաև հայտնեց, որ ընկերությունը մտադիր է ձեռք բերել «Սուխոյ Սուպերջեթ-100» երկու ինքնաթիռ մինչև ընթացիկ տարվա վերջ, իսկ 2011-ին դրանց թիվը հասնելու է 15-ի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---