Հայաստանը պետք է օր առաջ ձերբազատվի արձանագրություններից

Հայաստանը պետք է օր առաջ ձերբազատվի արձանագրություններից

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է օր առաջ ձերբազատվի արձանագրություններից: Արձանագրությունների վավերացումը դադարեցնելը դեռ չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվել է այդ փաստաթղթերից: Այս մասին «Հայ դատի» հանձնաժողովների համաժողովի ընթացքում ելույթ ունենալով` ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Արձանագրություններն ինքնին վտանգ են ներկայացնում մեզ համար: Թուրքիային ձեռնտու է, որ արձանագրությունները շարունակեն իրենց գոյությունը, քանի որ Անկարային ձեռնտու է գործընթացը, այլ ոչ դրա արդյունքը», - ասել է խորհրդարանի պատգամավորը:

«Հայ դատի» մասին խոսելով, Արմեն Ռուստամյանը նշել է, որ իրենց ներկայացրած փաթեթը բովանդակում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու, կորուստների փոխհատուցման և հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնման բոլոր քայլերը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ընդգծել է նաև, որ Հայաստանի ղեկավարությանը չհաջողվեց սահմանազատել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցից:

«ԼՂՀ ժողովուրդը երկու անգամ հայտնել է իր կամքը և ինքնորոշման ձգտումը, իսկ Արցախի Հանրապետության տարածքը հաստատված է ԼՂՀ Սահմանադրությամբ», - ասել է Արմեն Ռուստամյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---