Հայ-թուրքական գործընթացի միջոցով Ռուսաստանը ձգտում է «կտրել» Թուրքիային Արևմուտքից

Հայ-թուրքական գործընթացի միջոցով Ռուսաստանը ձգտում է «կտրել» Թուրքիային Արևմուտքից

PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Թուրքիա կարող է Հարավային Կովկասի տարածաշրջանում մեծ փոփոխությունների պատճառ դառնալ», - Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանը:

Մանուչարյանի խոսքերի համաձայն, Ռուսաստանը հիմա պայքար է մղում Կովկասում իր ազդեցությունն ամրապնդելու համար, և հայ-թուրքական գործընթացը ռուսական քաղաքականության համատեքստում ևս մեկ տարր է, որը հետապնդում է մի նպատակ` «կտրել» Թուրքիային Արևմուտքից: «Այս ամենի մեջ բացասական բան կա, քանի որ հարյուր տարի առաջ ռուս-թուրքական մերձեցումը մեզ համար ողբերգական հետևանքներ ունեցավ», - ընդգծել է Մանուչարյանը:

Նա նշել է նաև, որ ռուսական այժմյան քաղաքականության տարբերությունը նախկինից այն է, որ Ռուսաստանն այսօր ղեկավարվում է աշխարհաքաղաքական շահերով և հազիվ թե տարածաշրջանում զիջի իր դիրքերը Թուրքիային:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---