Հայերն ուխտագնացություն են կատարել դեպի Հյուսիսային Կիպրոսի Մակարավանք վանական համալիրը17 մայիսի 2010 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի հայկական համայնքի ներկայացուցիչները Կիպրոսի խորհրդարանի անդամ Վարդգես Մաղդեսյանի հետ մայիսի 16-ին թվով երրորդ ուխտագնացությունն են կատարել Սուրբ Մակարավանք վանական համալիր, որը գտնվում է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) տարածքում: Ինչպես գրում է Famagusta Gazette –ն, ուխտագնացությանը մասնակցում էին ավելի քան 200 հայեր ինչպես Կիպրոսից, այնպես էլ այլ երկրներից: 5-րդ դարում հիմնադրված Մակարավանք վանական համալիրը մի քանի հարյուրամյակների ընթացքում ուխտագնացության ամենահայտնի վայրերից մեկն է ոչ միայն հայերի և Կիլիկիայի ու Երուսաղեմի հոգևորականների, այլ նաև ողջ աշխարահի հավատացյալների համար: Վանքը 1997-ին 49 տարի ժանկետով վարձակալության է հանձնվել Կիպրոսի Պատմական արժեքների և թանգարանների կառավարմանը թուրք ձեռնարկատեր Դերվիշ Ուլուսու Սյոնմեզլերուին, որը հայտարարել է. «Կառավարումն անվավեր է հայտարարել վարձակալության մասին համաձայնությունը: Կարծում եմ` Մակարավանքն այն հուշարձանների թվում է, որոնք վերադարձվելու են Հարավային Կիպրոսին: Ես, իհարկե, դիմել եմ դատարան: Սակայն, նույնիսկ եթե ես շահեմ գործը, հազիվ թե այն հանձնեն ինձ: Ըստ էության, Հյուսիսային Կիպրոսի թուրքական կառավարությունը որոշել է վերադարձնել վանքը բնիկ տերերին` Հարավային Կիպրոսի հայերին»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |