Էրդողանը Բաքվին առաջարկել է բավարարվել միայն Քելբաջարով և Ֆիզուլիո՞վ17 մայիսի 2010 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Անկարան առաջարկում է Բաքվին բավարարվել միայն Ղարաբաղի երկու շրջաններով` Քելբաջարով և Ֆիզուլիով: Ինչպես գրում է Hurriyet թերթը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքու կատարած այցի շրջանակներում առաջարկել է Ադրբեջանի ղեկավարությանը համաձայնվել այդ երկու շրջաններից հայկական ուժերը դուրս բերելու և հայ-ադրբեջանական սահմանը բացելու հետ: Հոդվածի հեղինակը գրում է, որ Ադրբեջանը պահանջում է Ղարաբաղի 5 շրջանները, բայց քանի որ Հայաստանը չի ընդունում հակամարտության լուծման այդ տարբերակը, Ղարաբաղի շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Աղբյուրի տեղեկատվության համաձայն, «բանակցություններն ընթանում են Ադրբեջանին միայն այդ երկու տարածքները հանձնելու շուրջ»: Հրատարակության համաձայն, այդ քայլով պաշտոնական Անկարան փորձում է առաջընթաց երաշխավորել ղարաբաղյան կարգավորման մեջ, որի անհրաժեշտության մասին թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են` խոսելով Հայաստանի հետ ստորագրված հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններից: «Եթե Հայաստանն այդ առաջարկին կառուցողական մոտեցում չցուցաբերի, Թուրքիան տևական ժամանակով կդադարեցնի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- գրում է թերթը` մեջբերելով կառավարական աղբյուրները: Հղումներ թեմայով. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |