«Ուսման իրավունք» նախաձեռնող խումբը հայցով դիմել է դատարան ընդդեմ քաղաքապետարանի17 մայիսի 2010 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին «Ուսման իրավունք» նախաձեռնող խմբի անդամներ Սոս Ավետիսյանը և Դանիել Իոաննիսյանը մայիսի 19-ին ժամը 13:30-ին Երևան քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում հանրահավաք և մայիսի 20-ին ժամը 13:15-ին ԵՊՀ-ից դեպի ՀՀ կառավարություն երթ անցկացնելու մասին իրազեկումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետին: Հանրահավաքը ևերթը ուղղված էին բարձրաձայնելու ուսանողության ձայնը ընդդեմ Կառավարության` բանակից մագիստրոսական և ասպիրանտական տարկետմամբ տեղերի կրճատման որոշման: Ինչպես ասվում է «Ուսման իրավունք» նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ, մայիսի 14-ին Երևանի քաղաքապետարանը որոշում կայացրեց վերոհիշյալ 2 միջոցառումների անցկացումն արգելելու մասին: Ագելքը հիմնավորվեց նրանով, որ մշակութային և մարզական համալիրների տարածքներում հրապարակային միջոցառումները կարող են սահմանափակվել: Սակայն, քաղաքապետարանի որոշման մեջ նաև չի ասվում, թե այդ հրապարակում անցկացվող որ մարզական կամ մշակույթային միջոցառման բնականոն ընթացքը կխաթարվեր հանրահավաքի անցկացման դեպքում: Երթի անցկացումը ևս արգելվեց քաղաքային իշխանությունների կողմից: Քաղաքապետարանը կազմակերպիչներին չէր առաջարկել երթի անցկացման այլ օրեր և այլ ժամեր կամ միջոցառման ձևին վերաբերող այլ պայմաններ, ինչը պահանջում է “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին” ՀՀ օրենքը: Այսօր, ժամը 15:00-ին Դանիել Իոաննիսյանըև Սոս Ավետիսյանը դիմել են ՀՀ վարչական դատարան` քաղաքապետարանի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով: Նշված գործով վարչական դատարանի նիստը կկայանա վաղը` մայիսի 18-ին, իսկ դատավճիռը պետք է հրապարակվի 24 ժամվա ընդացքում, այն է` միչև մայիսի 18-ի ժամը 15:00-ն:
Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |