Հայաստան. Հեռուստահեռարձակման թվայնացման ընթացքում մարզային հեռուստաընկերությունների քանակը չի կրճատվի26 մայիսի 2010 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ: Օրինագծով կանոնակարգվում է հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացը, որը կավարտվի 2015 թվականին: Թվայնացման ընթացքում երևանյան հեռուստաընկերությունների թիվը կկրճատվի` 22-ից հասնելով 18-ի: Լսումների ժամանակ, ներկայացնելով օրինագիծը, Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը նշեց, որ եթերի թվայնացումը կարևոր է, քանի որ դրա շնորհիվ հեռուստահեռարձակման ոլորտը կզարգանա: «Օրինագիծը կկանոնակարգի եթերի թեմատիկ ուղղություններն ու հեռուստաալիքների մասնագիտացումը: Կարևոր է նաև այն պահը, որ թվայնացման գործընթացում ներառված են նաև մարզային հեռուստաընկերությունները»,-նշել է էկոնոմիկայի փոխնախարարը: Իր հերթին, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ օրինագիծը լրամշակման կարիք ունի, քանի որ այնտեղ նախատեսված չէ անգործության պատճառով Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամին պաշտոնից ազատելու մասին դրույթը: Նա հաղորդել է նաև, որ ՀՅԴ խմբակցությունը 30 առաջարկ է ներկայացրել այդ օրինագծի վերաբերյալ: «Մենք առաջարկում ենք, որ այս կամ այն հեռուստաընկերության լիցենզիայի գործողության կասեցումը կատարվի դատարանի միոջոցով, ոչ թե Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ»,-ասել է Մինասյանը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ օրինագծի թերությունները կապված են նրա հետ, որ ՀՀ կառավարությունը չի քննարկել այն խորհրդարանի մասնագիտական հանձնաժողովում և չի ներկայացրել միջազգային փորձաքննության: «Ես ուրախ եմ, որ օրինագծով կանոնակարգվում է եթերի կոնտենտը (բովանդակությունը), քանի որ հեռուստատեսությունը պետք է բարձրացնի բնակչության կրթվածության մակարդակը, ոչ թե նպաստի նրա հետաճին «վուլգար» զվարճալի ծրագրերի միջոցով»,-ասել է նա: «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը գոհունակություն է հայտնել առ այն, որ միջգերատեսչական հանձնաժողովը, որը զբաղվում է թվայնացման կարգավորմամբ, համաձայնվել է չկրճատել մարզային հեռուստաընկերությունների քանակը մինչ թվայնացման ավարտը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |