«Արևելյան գործընկերությունը» հակամարտությունների կարգավորում չի նախատեսում29 մայիսի 2010 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հակամարտությունների լուծման հարցը չի մտնում ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության ծրագրի մեջ: Այդ մասին Վարշավայում լրագրողներին է հայտնել Լեհաստանի ԱԳ նախարարի լիազորված անձ Անջեյ Չեշկովսկին : «Մենք չենք զբաղվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հիմնախնդրի, մերձդնեստրյան հակամարտության կամ Հարավային Օսեթայի ու Աբխազիայի խնդրի կարգավորմամբ»,- ասել է լեհական ԱԳՆ ներկայացուցիչը: Նա նշել է, որ «Արևելյան գործընկերությունն» ուղղված է Եվրամիության արևելյան երկրներում եվրոպական արժեքների, չափանիշների ընդլայնմանը և այդ երկրների մերձեցմանը Եվրոպայի հետ: «Մեր առջև կարևոր նպատակներ են դրված` ասոցացման մասին պայմանագրի ստորագրում, 6 արևելյան երկրների հետ ԵՄ անցագրային ռեժիմի պարզեցում, ինչպես նաև այդ պետությունների տնտեսական ինտեգրացում»,- ասել է Չեշկովսկին: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |