// IP Marketing video - START// IP Marketing video - END

Դով Ֆիշեր. «Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»

Դով Ֆիշեր. «Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»

PanARMENIAN.Net - Թուրքիան Free Gaza նավատորմի հետ կատարված հայտնի միջադեպի կենրոնում է գտնվում; Նավի վրա, իբր, Գազայի հատվածի համար նախատեսված 10000 տոննա մարդասիրական բեռ է եղել, սակայն իրականում Իսրայելն ամեն շաբաթ Գազա է բեռնափոխադրում 15.000 տոննա սննդամթերք, դեղամիջոցներ: Այս մասին գրում է Դով Ֆիշերը:

Նրա կարծիքով, Թուրքիան նախկինի պես Հարավարևմտյան Ասիայից Արևմտյան Եվրոպա թմրանյութերի փոխադրման ամենահեշտ տարանցիկ ուղին է: «Միջազգային կազմակերպությունները խույս են տալիս շրջափակումից և արգելքներից, երբ խոսքը թմրանյութերի փոխադրմանն է վերաբերում: Իսկ Իսրայելը պետք է ազատ թույլատրի՞ ՀԱՄԱԶ-ի համար զենքի փոխադրումը: Այն էլ այն դեպքում, երբ Թուրքիայի վերաբերմունքը կրոնական և ազգային փոքրամասնությունների հանդեպ չի համապատասխանում արևմտյան մարդասիրական արժեքների մոդելին:

Ադոլֆ Հիտլերը, որը մուֆտի Հաջի Ամին ալ Հուսեյնի` ժամանակակից պաղեստինյան արաբական ազգայնամոլության հիմնադիրի ընկերն ու զինակիցն էր, 1939 թ. հայտարարել էր. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին»: Մոտ հարյուր տարվա ընթացքում Թուրքիան համառորեն հրաժարվում է ընդունել 1915-1918 թթ. մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը: Մ.Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1918 թ. գրել է. «Հայերի կոտորածը պատերազմի ամենամեծ հանցագործությունն է, և Թուրքիայի դեմ գործելու անկարողությունը, դրա դեմ աչք փակելը, հարցն արմատապես լուծելու անընդունակությունը նշանակում է, որ ապագայում աշխարհում խաղաղություն պահպանելու մասին բոլոր խոսակցություններն անիմաստ են»: 1981 թ. Ռոնալդ Ռեյգանն իր ուղերձում ասել է, որ Հոլոքոսթի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ու Կամբոջայի ցեղասպանության դասերը երբեք չեն մոռացվի», - գրում է Ֆիշերը;

Ինչ վերաբերում է երկրի կաթոլիկներին, ապա հոդվածագիրը հիշեցնում է, որ եպիսկոպոս Լուիջի Պադովեզեին սպանել էին, երբ նա Բենեդիկտոս 16-րդ պապի հետ հանդիպման համար պետք է մեկներ Կիպրոս: Երեք տարի առաջ քրիստոնյա երեք առաքյալներ Թուրքիայի կենտրոնում գազանաբար սպանվել են:

«Թուրքիայի Սահմանադրության համաձայն, ազգային փոքրամասնություններին, մասնավորապես` քրդերին արգելվում է ազգային լեզվով խոսել: 1990 թ. Թուրքիայի կառավարությունը մոտ 8 մլրդ դոլար է ծախսել երկրի հարավ-արևելքում քրդական ազգայնամոլությունը ճնշելու համար: Հատկապես հիմա աշխարհը պետք է հասկանա, թե Իսրայելն ինչու պետք է պաշտպանի իր սահմանները ՀԱՄԱԶ-ից», - ընդգծել է Դով Ֆիշերը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել, որից 4 վիճակը գնահատվում է ծանր
Պատճառը, ինչպես հայտարարել է կառավարությունը, հարձակումներն են մահմեդականների վրա
Ավելի վաղ Արնոների մրցակից Պինոները 100 մլն եվրո էին նվիրաբերել