Ասիայի երկրները չկարողացան դատապարտել Իսրայելին 9 հունիսի 2010 - 10:37 AMT PanARMENIAN.Net - «Ազատության նավատորմի» դեմ գործողությունների համար Իսրայելին դատապարտող բանաձևը չընդգրկվեց Ստամբուլի գագաթնաժողովի հռչակագրում, որին մասնակցում էին Ասիայի երկրների նախագահներն ու կառավարության (CICA) ղեկավարները: Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության ավարտին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մամլո ասուլիսում հայտարարեց, որ Հռչակագրում Իսրայելի վերաբերյալ կետի ընդգրկման դեմ արտահայտվեց 22 երկրներից մեկը`այսինքն միայն Իսրայելը: Մյուսները դատապարտեցին Իսրայելին, սակայն փոխհամաձայնության բացակայության պատճառով այդ կետը ամփոփիչ փաստաթղթում չընդգրկվեց: Իսրայելը ևս CICA-անդամ է: Իսրայելի կառավարության ներկայացուցիչները չմասնակցեցին գագաթնաժողովին, ուտսի հրեական պետությունը ներկայացնում էր Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լևին: Գյուլը նշեց, որ Ասիական միության մյուս բոլոր անդամների միակարծությունը վկայում է Իսրայելի մեկուսացման մասին: «Նա դեռ կբախվի Թուրքիայի հանդեպ գործած իր սխալի հետևանքների հետ»,-հայտարարել է Թուրքիայի ղեկավարը: Միևնույն ժամանակ Ստամբուլի գագթնաժողովի բոլոր մասնակիցները հավանություն տվեցին «ՄԱԿ-ի բանաձևերի կատարմանը հանուն խաղաղության ու անվտնագության պահպանման Մերձավոր Արևելքում», ինչպես նաև դեմ արտահայտվեցին ահաբեկչությանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |