Ուիլյամ Բերնս. ԱՄՆ-ն հիասթափված է Թուրքիայից10 հունիսի 2010 - 13:39 AMT PanARMENIAN.Net - «Մենք հասկանում ենք Թուրքիայի և Բրազիլիայի արձագանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևի վերաբերյալ, քանի որ նրանց ջանքերն ապարդյուն էին»,-ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը լրագրողներին Բոգոտայում: Ընդ որում ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ այդ երկու երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ են և ԱՄՆ-ն ակնկալում է, որ Թուրքիան ու Բրազիլիան, ինչպես Անվտանգության խորհրդի բոլոր անդամները կկատարեն այդ բանաձևի պահանջները: Իր հերթին ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքական հարցերի գծով խորհրդական Ուիլյամ Բերնսը Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում, նշելով, որ Թուրքիան արել է իր ինքնիշխան ընտրությունը, ասել է. «Ես չեմ թաքցնի այն փաստը, որ մենք հիասթափված ենք քվեարկությունից, սակայն մենք կարծում ենք, որ Թուրքիան կիսում է միջազգային հանրության մտահագությունն առ այն, որ Իրանը չի կատարում իր պարտավորությունները և չի պատասխանում ՄԱԳԱՏԷ-ի հարցերին»: Ընդ որում նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն նաև ի գիտություն է ընդունել Թուրքիայի այն հայտարարությունը, որ նա որպես ՄԱԿ-ի ԱԽ անդամ կհետևի նոր բանաձևի պահանջներին: Իր կողմից Սպիտակ տան մամլո քարտուղար Ռոբերտ Գիբբսն ասել է, որ Թուրքիայի ու Բրազիլիայի դեմ քվեարկությունն անակնկալ չէր նրանց համար, հաղորդում է zeenews-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |