Աշոտ Ղուլյանը վերընտրվել է ԼՂՀ ԱԺ նախագահ

Աշոտ Ղուլյանը վերընտրվել է ԼՂՀ ԱԺ նախագահ

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Աշոտ Ղուլյանը խորհրդարանի հինգերորդ գումարման առաջին նիստի ընթացքում վերընտրվել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ:

Ղուլյանը ղեկավարում է «Արցախի դեմոկրատական կուսակցությունը», որը մայիսի 23-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական կարգով ընտրվելիս ստացել էր ընտրողների ձայների 28,6 տոկոսը: Կուսակցությունը ստացել է համամասնական` հինգ և մեծամասնական երկու պատգամավորական տեղ` Ղարաբաղի 33 պատգամավորական տեղից, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---