Տիլո Սարացին. Ներգաղթը բթացնում է Գերմանիան12 հունիսի 2010 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ներգաղթը բթացնում է Գերմանիան: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Բունդեսթագի կառավարման անդամ Տիլո Սարացին: «Պարզ վիճակագրական տեսանկյունից ներգաղթյալների ծնելիության բարձր մակարդակը և նրանց կրթվածության ցածր մակարդակը նշանակում են, որ Գերմանիան բթանում է: Տարբերություններ կան մտավոր տարբեր ունակություններ ունեցող բնակչության խմբերի վերարտադրության մեջ»,- նշել է նա: Դա Սարացինի առաջին հակամահմեդական հայտարարությունը չէ: Անցյալ տարվա հոկտեմբերին նա մահմեդական ներգաղթյալների երեխաներին անվանել էր «երկրորդ կարգի քաղաքացիներ»: «Ես պարտավոր չեմ ընդունել ինչ-որ մեկին, որն ապրում է պետության հաշվին, որին նա չի ընդունում, որը չի զբաղվում սեփական երեխաների կրթությամբ և որի միակ զբաղմունքը բազմանալն է ու հիջաբներով փոքրիկ աղջիկներ ունենալը: Դա վերաբերվում է Բեռլինի թուրքական բնակչության 70 և արաբական բնակչության 90 տոկոսին: Միակ բանը, որին ընդունակ են այդ մարդիկ, բանջարեղեն վաճառելն է»,- ասել է Սարացին, հաղորդում է MIGnews-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |