«Մենք» հիմնադրամը տոնական երթ կանցկացնի ՀՀ Դրոշի պատվին![]() 14 հունիսի 2010 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին` 19:30, ազգային արժեքների պահպանության «Մենք» հիմնադրամը տոնական երթ կանցկացնի` նվիրված Հայաստանի Դրոշի օրվան: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակում և կընթանա Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցներով, ապա Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և կավարտվի Հանրապետության հրապարակում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է արժեքների պահպանության «Մենք» հիմնադրամի անդամ Պավել Սարգսյանը: Սարգսյանի խոսքով, մինչ օրս Հայաստանի օրենսդրությունը չի հաստատել երկրի պաշտոնական Դրոշի օրը, և «Մենք» հիմնադրամն արդեն դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի հունիսի 15-ը հայտարարվի Դրոշի պաշտոնական օր: «Կարծում եմ` տոնական երթի անցկացումից հետո ՀՀ կառավարությունը դրական արձագանք կտա մեր առաջարկին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հունիսի 15-ը հռչակվի Հայաստանի Պետական դրոշի օր»,- նկատել է նա: Ինչպես ընդգծել է Պավել Սարգսյանը, բեմականացված միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի 1250 հոգի, որոնց մեծ մասը երիտասարդության ներկայացուցիչներ են: «Սակայն միջոցառումը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան մասնակցել»,- նշել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |